Մարսելոն Ռեալին խնդրել է բաց թողնել իրեն․ Զիդանի պատասխանը չի ուշացել

21:36 04.07.2019

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա «Արքայական» ակումբից, վստահեցնում է sport.es-ը։ 

Աղբյուրի պնդմամբ՝ Մարսելոն խնդրել է «Ռեալի» ղեկավարությանը բաց թողնել իրեն։ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը տվել է իր համաձայնությունը 31-ամյա բրազիլացու հեռանալու համար։ Ներկա պահին Մարսելոն ունի առաջարկներ Անգլիայի Պրեմիեր լիգայից, Ա Սերիայից և Չինաստանի սուպերլիգայից։ 

Մարսելոն «Ռեալ» է տեղափոխվել 2007 թվականին «Ֆլումինենսեից» 6,5 միլիոն եվրոյի դիմաց։ Ներկա պահին նա «Ռեալի» երկրորդ ավագն է։ «Արքայական» ակումբի կազմում Մարսելոն մասնակցել է 486 հանդիպման, որոնցում 36 գոլ է խփել։ 

Հավելենք, որ Մարսելոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։ 

Share |

Լրահոս

Loading...