Ուիմբլդոն․ Նադալը չորս սեթում հաղթեց Կիրիոսին և դուրս եկավ երրորդ շրջան

22:59 04.07.2019

Լոնդոնում շարունակվում է Թենիսի Մեծ սաղավարտի տարվա երրորդ մրցաշարը՝ Ուիմբլդոնը։ Այսօր ավարտին է մոտենում երկրորդ շրջանը։ 

Տղամարդկանց մենախաղի օրվա գլխավոր դիմակայությունում միմյանց դեմ մրցեցին աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը և Ավստրալիայի ներկայացուցիչ Նիկ Կիրիոսը։ 33-ամյա իսպանացին դժվարին պայքարում չորս սեթում առավելության հասավ Կիրիոսի նկատմամբ 6-3, 3-6, 7-6(5), 7-6(3) հաշվով և դուրս եկավ մրցաշարի երրորդ շրջան։ Նադալի հաջորդ մրցակիցը Ջո-Ուիլֆրեդ Ցոնգան է։ Ֆրանսիացի թենիսիստը երեք սեթում առավելության է հասել Լիտվայի ներկայացուցիչ Ռիկարդաս Բերանկիսի նկատմամբ։ 

Հավելենք, որ վաղը մեկնարկում է մրցաշարի երրորդ շրջանը։ Հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը երրորդ շրջանում մրցելու է Ռոբերտո Բաուտիստա Ագուտի հետ։ Մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը վաղը մրցելու է Հուբերտ Հուրկաչի հետ։ 

Հավելենք, որ այսօր՝ ավելի վաղ երկրորդ շրջանի իր խաղում վստահ հաղթանակ էր տարել Ռոջեր Ֆեդերերը։ 

Share |

Լրահոս

Loading...