Ալեքսանդր Կարապետյանը հերթական գոլն է խփել Սոչիի կազմում

19:59 05.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը փորձաշրջան է անցնում ռուսական «Սոչիի» կազմում, հերթական գոլն է խփել։

31-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել «Ռիեկայի» հետ ստուգողական խաղի 23-րդ րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը․

«Եթե Կարապետյանը գնդակ է ստանում մրցակցի տուգանային հրապարակում, դա արդեն տեսականորեն գոլ է»,- ասվում է ռուսական թիմի կատարած գրառման մեջ։

Նշենք՝ առաջին խաղակեսից հետո «Սոչին» հաղթում է 2։1 հաշվով։

Հանդիպման ուղիղ հեռարձակումը՝ ստորև․

Share |

Լրահոս

Loading...