Տարբերակ չկա․ Բարտոմեուն՝ Նեյմարի հավանական տեղափոխության մասին

21:02 05.07.2019

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հնարավոր է վերադառնա կատալոնական ակումբ, ինչպես նաև խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա ունեցած ազդեցության մասին․

«Մենք գիտենք, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից։ Մենք գիտենք դա։ Բայց մենք նաև գիտենք, որ ՊՍԺ-ը չի ցանկանում, որպեսզի նա հեռանա։ Տարբերակ չկա։

Արդյոք կցանկանայի՞նք, որ նա մեր թիմ տեղափոխվեր․ մենք չենք խոսում մյուս թիմերի ֆուտբոլիստների մասին։ Որպես ակումբ՝ մենք առավելագույն հարգանք ենք դրսևորում։ Մենք ոչինչ չենք կարող անել։

Մամուլում ես կարդացել եմ, որ Մեսսին է պահանջել Նեյմարի տրանսֆերը։ Բայց նա չի խնդրում պայմանագրեր կնքել ֆուտբոլիստգների հետ Նա ցանկանում է խաղալ, նա ցանկանում է ունենալ լավ, մրցունակ թիմ։ Բայց որոշումները միշտգ պետք է ակումբի ղեկավարները կայացնեն»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Share |

Լրահոս

Loading...