Պոգբան՝ հեռանալու ճանապարհին․ Ռայոլան հերթական ակնարկն է արել

21:43 05.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է թիմը լքելուն։ 

Ֆրանսիացի ֆուտբոլիստը իր քայլերով և հայտարարություններով մեկ անգամ չէ, որ ակնարկել է ՄՅՈւ-ից հեռանալու ցանկության մասին։ Պոգբայի տեղափոխության հավանականության վերաբերյալ հերթական հայտարարությունն է արել ֆուտբոլիստի գործակալը՝ Մինո Ռայոլան։ 

«Ակումբում բոլորը՝ սկսած մարզչից մինչև նախագահ, գիտեն Պոգբայի ցանկությունների մասին։ Այո՛, նա ուզում է առաջ շարժվել, ու ներկա պահին մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Բոլորը գիտեն, թե ինչ է զգում հիմա Պոգբան։

Ավելին ես չեմ կարող ձեզ ասել։ Ես օր օրի եմ առաջ շարժվում»,-ասել է Ռայոլան բրիտանական The Times-ի հետ հարցազրույցում։ 

Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Պոգբայի՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին լուրերը տակտիկական քայլ են եղել Մինո Ռայոլայի կողմից, որպեսզի «Ռեալը» արագացնի ֆուտբոլիստին գնելու քայլերը։ 

Share |

Լրահոս

Loading...