Անգլիական գրանդները հետաքրքրված են Բարսելոնայի պաշտպանի ծառայություններով

11:09 05.07.2019

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» կամ «Արսենալի» ֆուտբոլիստ:

Mirror-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը մտադիր է ֆուտբոլիստի վաճառքից ստանալ մոտ 60 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում «Արսենալը» բաց էր թողել 51 գնդակ, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 54:

25-ամյա Ումտիտին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է 2018թ. աշխարհի չեմպիոն: Անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում։

Share |

Լրահոս

Loading...