Ամերիկայի Գավաթ․ Մեսսին անհիմն կարմիր քարտ ստացավ Չիլիի հետ խաղում (ուղիղ եթեր)

23:46 06.07.2019

Ամերիկայի Գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղում Արգենտինայի հավաքականը մրցում է Չիլիի հետ։

Արգենտինացիներն առաջին կեսից հետո հաղթում են 2։0 հաշվով՝ Սերխիո Ագուերոյի և Պաուլո Դիբալայի գոլերի շնորհիվ։

Առաջին կեսի վերջնամասում արգենտինացիների ավագ Լիոնել Մեսսին մրցավարի անհասկանալի որոշման արդյունքում հեռացվեց խաղադաշտից։ Չիլիի հավաքականի ֆուտբոլիստ Գարի Մեդելը մի քանի անգամ հրեց Մեսսիին, արդյունքում՝ երկու ֆուտբոլիստն էլ հեռացվեցին խաղադաշտից։

Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ստորև․

Share |

Լրահոս

Loading...