Հանգուցալուծում․ Գրիզմանն իր հրաժարագինը վճարելու պատրաստակամություն է հայտնել

21:04 07.07.2019

«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ մտադիր է ակտիվացնել իր պայմանագրի հրաժարագնի վերաբերյալ կետը։

El Mundo Deportivo-ն գրում է, որ Գրիզմանը ցանկանում է վճարել հրաժարագինը՝ 120 մլն եվրո և վերջ դնել մադրիդյան ակումբի հետ համագործակցությանը։ Աղբյուրի տեղեկություններով, 28-ամյա ֆուտբոլիստն իր իրավաբանների միջոցով է «Աթլետիկոյի» ղեկավարությանը տեղեկացրել, որ խզելու է պայմանագիրը։

Այս տեղեկատվության հաղորդումից հետո Գրիզմանն իրավական հնարավորություն է ստացել մինչև պայմանագրի խզումը չհայտնվել ակումբի մարզաբազայում։ Այսպիսով, Գրիզմանը կխուսափի տուգանքներից, որոնք «Աթլետիկոն» պատրաստվում էր սահմանել, եթե ֆուտբոլիստը հուլիսի 7-ին չմիանա թիմին և չսկսի պատրաստվել նոր մրցաշրջանին։

Այժմ Անտուան Գրիզմանն իր տրամադրության տակ մի քանի օր ժամանակ ունի հրաժարագինը վճարելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստն անձնական համաձայնություն է ձեռք բերել «Բարսելոնայի» ղեկավարության հետ և համալրելու է կատալոցիաների կազմը։

Share |

Լրահոս

Loading...