Գործակալ. Կլոպը կցանկանար օրերից մի օր աշխատել Գերմանիայի հավաքականում

19:36 07.07.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալը՝ Մարկ Կոսիցկեն, հայտարարել է, որ «կարմիրները» ցանկանում են երկարաձգել պայմանագրի ժամկետը մարզչի հետ.

««Լիվերպուլը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը: Վերջին հաջողություններից հետո Յուրգենը կրկին զգաց այս ակումբի մեծությունը և այն, որ գտնվում է ճիշտ վայրում ճիշտ ժամանակին: Այս պահին Կլոպի հեռանալն անհնար է: Բացի այդ, դժվար է պատկերացնել, թե որևէ ակումբ որքան գումար պետք է վճարի նրա համար:

Կլոպի շնորհիվ «Լիվերպուլի» արժեքը 900 մլն ֆունտից դարձել է 2.8 մլրդ:

Անձամբ Յուրգենը մի անգամ հայտնել է, որ կցանկանար աշխատել Գերմանիայի հավաքականում: Եթե Լյովը ցանկանա հեռանալ, ապա Կլոպին կհետաքրքրի այդ տարբերակը»,- ասել է գործակալը, ում խոսքը մեջբերում է welt.de-ն:

Share |

Լրահոս

Loading...