Նախագահի ցանկությունը․ Պերեսը խաղահամար է առաջարկում Ազարին

21:48 07.07.2019

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ թիմի նորեկ Էդեն Ազարը հանդես գա «7» համարի մարզահագուստով։ Այս մասին հաղորդում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը վստահ է, որ Մարիանո Դիասը, ում այժմ պատկանում է «7» համարը, ամռանը կհեռանա ակումբից։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում Պերեսն Ազարին կառաջարկի այդ խորհրդանշական խաղահամարը, որը կրել են Կրիշտիանու Ռոնալդուն, Ռաուլը, Էմիլիո Բուտրագենյոն, Խուանիտոն, Ռայմոն Կոպան, Ամասիոն։

Միևնույն ժամանակ, AS-ը գրում է, որ բելգիացի վինգերը ցանկացել է «Ռեալում» հանդես գալ «10» համարով, որը պատկանում է Լուկա Մոդրիչին։ Խորվաթ ֆուտբոլիստը հրաժարվել է զիջել խաղահամարը։

Share |

Լրահոս

Loading...