Մրցավարը բացատրել է, թե ինչու է հեռացրել Մեսսիին

12:42 07.07.2019

Արգենտինայի և Չիլիի հավաքականների միջև Ամերիկայի Գավաթի խաղարկության 3-րդ տեղի համար կայացած հանդիպման գլխավոր մրցավար Մարիո Դիաս Դե Վիվարը հետխաղյա արձանագրության մեջ պարզաբանել է Լիոնել Մեսսիին հեռացնելու իր որոշումը:

«Աննորմալ, վիրավորական կամ նվաստացնող բառապաշարի կամ ժեստերի օգտագործում: Մրցակցի հետ բախում՝ առանց գնդակի։ Ուսով ուժեղ հարված մրցակցին»,-նշվում է արգենտինացիների ավագին հեռացնելու մասին մրցավարի զեկույցում։

Դե Վիվարը նաև բացատրել է չիլիացիների պաշտպան Գարի Մեդելի կարմիր քարտը, որի հետ Մեսսին կոնֆլիկտ է ունեցել։

«Աննորմալ, վիրավորական կամ նվաստացնող բառապաշարի կամ ժեստերի օգտագործում: Մրցակցի հետ բախում՝ առանց գնդակի։ Մրցակցին կոպիտ հարվածներ կրծքով և ձեռքով»,-գրել է մրցավարը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալի համար պայքարում Արգենտինան 2-1 հաշվով առավելության հասավ Չիլիի ընտրանու նկատմամբ, իսկ Մեսսին ստանալով կարմիր քարտ՝ հեռացվեց խաղադաշտից:  

Share |

Լրահոս

Loading...