ՊՍԺ-ն միակ ակումբն է, որը պաշտոնական առաջարկ է արել Միլինկովիչ-Սավիչի համար

17:20 07.07.2019

Միակ ակումբը, որը պաշտոնական առաջարկ է արել «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի համար, ֆրանսիական ՊՍԺ-ն է:

Ըստ լուրերի՝ հռոմեական ակումբի սպորտային տնօրեն Իգլի Տարեն մեկնել է Լոնդոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցությունների: Չնայած դրան, La Gazzetta dello Sport-ը գրում է, որ Տարեն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք է մեկնել այլ հարցերով, հատկապես, Ֆելիպե Կաիսեդոյի՝ Չինաստան տեղափոխվելու համար:

ՊՍԺ-ն Միլինկովիչ-Սավիչին գնելու հիմնական թեկնածուն է: Փարիզյան ակումբը, սակայն, չի պաստրաստվում վճարել նրա համար պահանջվող 80 մլն եվրոն:

Ըստ տեղեկությունների՝ փարիզցիները ցանկանում են գործարքի մեջ ներառել Լեանդրո Պերեդեսին, որպեսզի նվզեցնեն տրանսֆերի արժեքը:

Share |

Լրահոս

Loading...