Marca. Ռեալում վերջնականապես կողմնորոշվել են դարպասապահների հարցում

23:40 07.07.2019

Մադրիդյան Marca պարբերականը հաղորդում է, որ «Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը վերջապես կողմնորոշվել են դարպասապահների հարցում։

2019/20 մրցաշրջանում ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը կլինի «սերուցքայինների» երկրորդ դարպասապահը։ «Ռեալում» որոշել են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել Լուկա Զիդանից և Կեյլոր Նավասից։ Լուկային ցանկանում են վարձակալությամբ հանձնել Սեգունդայի ակումբներից մեկին, իսկ Կեյլորի տրանսֆերը կվաճառեն։

Այսպիսով, նոր մրցաշրջանում մադրիդյան թիմի հիմնական դարպասապահը կլինի բելգիացի Տիբո Կուրտուան, իսկ երկրորդը կլինի 20-ամյա Լունինը։

Հիշեցնենք, որ Լունինն անցյալ ամռանն է 8,5 միլիոն եվրոյի դիմաց «Զարյայից» տեղափոխվել «Ռեալ»։ 2018/19 մրցաշրջանում դարպասապահը վարձակալությամբ հանդես է եկել «Լեգանեսում», որի կազմում անցկացրած 7 խաղում 7 գոլ է բաց թողել։

Լունինի՝ «Ռեալի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

Share |

Լրահոս

Loading...