Ջերարդը մերժել է Նյուքասլը գլխավորելու առաջարկը

11:10 08.07.2019

Անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը, որը հիմա գլխավորում է շոտլանդական «Ռեյնջերսը», մերժել է «Նյուքասլի» գլխավոր մարզիչը դառնալու առաջարկը: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ակումբի նախագահ Մայք Էշլին անձամբ է հետաքրքրված 39-ամյա մասնագետին թիմ հրավիրելով:

Հիշեցնենք, որ 59-ամյա իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո հեռացա «Նյուքասլից» ու գլխավորեց չինական «Դալյան Իֆանը», որտեղ տարեկան կվաստակի 13,4 մլն եվրո: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջերարդը հրաժարվել է գլխավորել «Դերբի Կաունտին» այն բանից հետո, երբ թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը նշանակվեց Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ: Ջերարդը «Ռեյնջերսում» աշխատում է 2018 թվականի ամռանից: 2018/19 մրցաշրջանում նրա թիմը Շոտլանդիայի առաջնության 3-րդ տեղը գրավեց:

 

 

Share |

Լրահոս

Loading...