Ուիմբլդոն․ Նադալը և Բաուտիստա Ագուտը հեշտությամբ հաղթահարեցին 1/8 եզրափակչի արգելքը

18:28 08.07.2019

Լոնդոնում այսօր մեկնարկել է Ուիմբլդոնի, այսպես կոչված, երկրորդ շաբաթը, որի խաղային առաջին օրը կայանում են մրցաշարի 1/8 եզրափակչի բոլոր հանդիպումները։ 

Տղամարդկանց մենախաղում երկու հանդիպում արդեն ավարտվել է։ Իսպանացի Ռաֆայել Նադալը երեք սեթում 6-2, 6-2, 6-2 հաշվով առավելության է հասել պորտուգալացի Ժոաու Սոուսայի նկատմամբ։ 33-ամյա թենիսիստը 8-րդ Մեծ սավավարտի մրցաշարն անընդմեջ դուրս է գալիս քառորդ եզրափակիչ։ Ռաֆայի հաջորդ մրցակիցը լինելու է կամ Սեմ Քուերին կամ Տեննիս Սանդգրենը։

Քառորդ եզրափակչի մեկ այլ խաղում թեժ պայքար այդպես էլ չստացվեց։ Ռոբերտո Բաուտիստա Ագուտին զարմանալիորեն ընդամենը երեք սեթ պահանջվեց Բենուա Պերի դիմադրությունը կոտրելու համար։ 6-3, 7-5, 6-2 և իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակչում է։ Նրա հաջորդ մրցակիցը Գայդո Պելլա - Միլոշ Ռաոնիչ զույգի հաղթողն է։ Հատկանշական է, որ Բաուտիստա Ագուտը այս տարվա Grand Slam-երում արդեն երկրորդ անգամ է դուրս գալիս քառորդ եզրափակիչ։ Մելբուրնում նա 1/4-ում պարտվել էր Ստեֆանոս Ցիցիպասին։ 

Երեկոյան պայքարի մեջ են մտնելու մրցաշարի գործող չեմպիոնը՝ Նովակ Ջոկովիչը և մրցաշարի 8-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը։ 

Share |

Լրահոս

Loading...