ՉԼ-ի շունչը, լեփ-լեցուն տրիբունաներն ու Ավետիսյանի դուբլը (տեսանյութ, լուսանկարներ)

18:46 09.07.2019

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ փայլուն հաղթանակ տարավ ԱԻԿ-ի նկատմամբ։ ArmSport-ը մարզադաշտից էր հետևում հանդիպմանը, տիրող մթնոլորտին ու երկրպագուների աջակցությանը։

Ներկայացնում ենք լուսանկարներներ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ խաղի առաջին կեսից։

Երևանյանը թիմը Պետրոս Ավետիսյանի դուբլի շնորհիվ հաղթում է 2։1 հաշվով․

Խաղի հենց մեկնարկում «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հատվածն ու առաջ մղեց Վարդան Մինասյանի թիմին։

Պետրոս Ավետիսյանն, այսպիսով, խփեց «Արարատ-Արմենիան» առաջին գոլը Չեմպիոնների լիգայում․ թիմն իր պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարում։

ՇՈԿ․ ԱԻԿ-ը մնում է 10 հոգով․ Ռոբերտ Լուդստրոմը, որը 3-րդ րոպեին արդեն զգուշացվել էր դեղին քարտով, ևս մեկ դեղին ստացավ ու հեռացվեց խաղադաշտից՝ մեր թիմին թվային առավելություն տալով։ Մրցակցի տուգանայինի մատույցներում տուգանային հարված նշանակվեց, որից օգուտ քաղել, սակայն, երևանյան թիմը չկարողացավ։

39-րդ րոպեին Օբասին հավասարեցրեց հաշիվը, իսկ առաջին կեսի վերջին րոպեին Պետրոս Ավետիսյանը դուբլ ձևակերպեց՝ Կոբյալկոյի փոխանցումից հետո գրավելով շվեդների դարպասը։

Այսպիսով, երևանյանը թիմն իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցելով ՉԼ-ին՝ հաղթեց մեկնարկային խաղում։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 17-ին Շվեդիայում։


 

Ավանի ակադեմիայի մարզադաշտը լեփ-լեցուն էր, հանդիպման բոլոր տոմսերը սպառվել էին խաղից դեռ ժամեր առաջ։ Ի դեպ, մեծ թիվ են կազմում նաև Շվեդիայից ժամանած երկրպագուները։ Երկու թիմերի երկրպագուները հիանալի աջակցություն են ցուցաբերում․

Share |

Լրահոս

Loading...