Աղասի Աղասյանի հոգեհանգստի արարողության ժամն ու վայրը հայտնի են

15:55 09.07.2019

Հայտնի են ավտովթարից մահացած ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանի հոգեհանգստի արարողության և հուղարկավորության վայրն ու ժամը:

Հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր՝ ժամը 18:00-20:00-ն, Մալաթիա-Սեբաստիայի սուրբ Աստվածածին եկեղեցում (Ռոմանոս Մելիքյան 1):  Հուղարկավորությունը կկայանա հուլիսի 10-ին՝ ժամը 13:00-ին, նույն եկեղեցուց:


Հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում. Աղասի Աղասյանն իր վարած Opel Astra մակնիշի 35 VG 013 համարանիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ - Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։  Հուլիսի 8-ին 30-ամյա Աղասի Աղասյանը գիտակցության չգալով մահացել է:

Share |

Լրահոս

Loading...