Բեյլը ֆանտաստիկ առաջարկ է ստացել Չինաստանից

14:13 09.07.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը գայթակղիչ առաջարկ է ստացել չինական ակումբներից մեկից:

El Chiringuito-ն հաղորդում է, որ թիմերից մեկը, որի անունը չի նշվում, պատրաստ է ուելսցի ֆուտբոլիստին մեկ շաբաթվա համար վճարել մոտ 1,3 միլիոն եվրո, ինչը մոտավորապես երկու անգամ ավելի է, քան նա այժմ վաստակում է մադրիդյան ակումբում: Ընդ որում, չինական ակումբը ցանկանում էր Բեյլին ստանալ անվճար, սակայն «Ռեալը» չի ընդունել նման առաջարկը։

Անցած մրցաշրջանում Բեյլը մասնակցել է Իսպանիայի առաջնության 29 հանդիպման (21-ը՝ հիմնական կազմում), որոնցում դարձել է 8 գոլի հեղինակ (1-ը ՝ 11 մետրանոցից) և կատարել երեք արդյունավետ փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2022 թվականի ամառ։ 

Share |

Լրահոս

Loading...