Էմերին ուղղել է ատամնաշարը. Արսենալում կատակում են, որ ծախսվել է տրանսֆերային ամբողջ բյուջեն

23:52 09.07.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին նոր մրցաշրջանից առաջ հավասարեցրել է ատամնաշարը:

Այս փաստը կատակելու առիթ է տվել լոնդոնյան ակումբի երկրպագուներին: Ինչպես ասում են երկրպագուները, ակումբը տրանսֆերային ամբողջ բյուջեն ծախսել է Էմերիի ատամնաշարի վրա.

«Ունային վերջապես կարգավորել է այն: Ցավոք, դրա վրա ծախսվեց տրանսֆերների համար հատկացված ամբողջ գումարը»,- The Sun-ը մեջբերում է լոնդոնցիների երկրպագուներից մեկի խոսքերը:

Լոնդոնյան ակումբը, որը նախորդ մրցաշրջանում 5-րդն էր, այս տարի տրանսֆերների համար քիչ գումար ունի: Ակումբի ղեկավարները նոր ֆուտբոլիստներ գնելու համար տրամադրել են 50 մլն եվրո: Այս պահին «զինագործները» միայն մեկ ձեռքբերում ունեն: Թիմի կազմը համալրել է բրազիլացի Գաբրիել Մարտինելին:

Share |

Լրահոս

Loading...