Կլոպ. Առաջիկայում Շաքիրին մեզ համար հասանելի չի լինի

17:21 09.07.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ Ջերդան Շաքիրին վնասվածք ունի և բաց է թողնելու նախամրցաշրջանային պատրաստության փուլի մի հատվածը:

«Շաքին շարունակում է անհանգստացնել վնասվածքը, որը նա ստացել է հավաքականի կազմում: Նրան ժամանակ է հարկավոր լիովին ապաքինման համար: Առաջիկա ժամանակներում նա մեզ համար հասանելի չի լինի»,- Կլոպի խոսքը մեջբերել է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ շվեյցարացի ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել հունիսին՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում:

Share |

Լրահոս

Loading...