Աբրահամ Խաշմանյան․ Խնդիրներ ունենք կապված նորեկների հետ

18:35 10.07.2019

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Մակեդոնիայի» հետ վաղը կայանալիք խաղից առաջ շեշտում է՝ իրենք հարուստ ավադույթներով պատվախնդիր թիմ են և ձգտելու են առավելագույնի։

- Ինչպե՞ս եք պատրաստվել վաղվա խաղին։

- Ինչ հասցրել ենք, արել ենք։ Կարծում եմ՝ թիմն այսօրվա դրությամբ բավականին լավ մարզավիճակում է, ֆունկցիոնալ առումով թիմի վիճակը բավարար է։

- Թիմի նորեկները հասցրե՞լ են ադապտացվել են։

- Այս գիշեր են եկել (ծիծաղում է)։ Ղադիմյանն ու Ավագիմյանն այս գիշեր են եկել։ Բրազիլացիներից մեկը երկու օր առաջ է եկել, մյուսը՝ մի քանի օր առաջ։ Դեռ չեն ադապտացվել։ Ասեմ ավելին՝ ոչ մեկն էլ մեկնարկային կազմում չի լինելու։

- Ինչպիսի՞ն են սպասելիքները վաղվա խաղից։

- «Ալաշկերտի» առջև միշտ մեկ նպատակ է դրվել՝ անել առավելագույնը․ դա կլինի Չեմպիոնների լիգայում, թե՞՝ Եվրոպա լիգայում, և թե առաջնությունում։ Ցանկանում ենք հաղթահարել առաջին փուլը։ Ունենք դժվարություններ կապված մեր նորեկների հետ, ովքեր նոր են ժամանել։ Կարող են ուժեղացնել թիմը, բայց դա ժամանակի խնդիր է։ Բավականին որակյալ խաղացողներ են, բայց ոչ հիմա։ Այսինքն վաղը խաղին մենք մոտենում ենք նրանով, ինչ ունեցել ենք մինչ նորեկներով համալրվելը։ Սա է, որ կարող է ինչ-որ խնդիր առաջացնել։ Բայց կարծում եմ՝ տղաները պատվով դուրս կգան։

- Պարոն Խաշմանյան, ի՞նչն է խնդիրը, որ նորեկների գալն այդքան ուշացել է։ Արդյոք ղեկավարությունն այս մրցաշարի հետ հույսեր չի՞ կապում ու նորեկները եկել են նոր մրցաշրջանին պատրաստվելու համար։

- Բավականին լավ աշխատանք է տարվել ղեկավարության կողմից։ Խնդիրն այն է, որ տրանսֆերային պատուհանը դեռ բավականին երկար ժամանակ բաց է։ Լեգեոներներն էլ են սպասողական վիճակի մեջ։ Սպասում են, գուցե մեկ այլ երկրից ավելի լավ առաջարկ ունենան, այդ իսկ պատճառով մեր խնդիրը բարդանում է։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք ավադույթներով ակումբ ենք, պատվախնդիր ենք ու միշտ ձգտելու ենք առավելագույնին։ Չեմ կասկածում, որ հենց այդպես էլ լինելու է։ Բայց մենք 3 դիրքի ուժեղացման կարիք ունենք։ Եթե համալրենք այդ դիրքերը որակյալ խաղացողներով, նորից ձգտելու ենք բոլոր տիտղոսներին։

- Խոսեցիք նորեկների մասին, բայց եղան նաև առանցքային խաղացողներ, ովքեր այս ընթացքում հեռացան «Ալաշկերտից»։ Նրանց մասին ի՞նչ կասեք։

- Երեկվա «Ալաշկերտն» ու այսօրվա «Ալաշկերտը» տարբերվում է։ Մենք ունեցել ենք փորձառու, հմուտ խաղացողներ, ովքեր այսօր թիմում չեն։ Բայց այսօր ունենք ավելի երիտասարդ, ավելի ագրեսիվ ու մոտիվացված խաղացողներ, որն, ըստ իս, նպաստելու է մեր զարգացմանը։ Տարբերությունը սա է։ Այն խաղացողներն, ովքեր այսօր թիմում չեն, բավականին մեծ բաների են հասել ֆուտբոլում, իսկ նրանք, ովքեր մեզ հետ են, դեռ ասելիք ունեն։ Սա մեծ առավելություն է այսօրվա «Ալաշկերտի» համար։

- Բայց արդյոք դա բավարա՞ր կլինի Հայաստանի առաջնությունում ևս չեմպիոնության համար պայքարելու համար։

- Ֆուտբոլում այս գործընթացն անընդհատ է։ Մենք իրավունք չունենք դոփել տեղում ու սա մեր առաջին և լավ քայլերից մեկն է, որ այսօր մենք կատարում ենք։ Մենք դեռ ունենք համալրման շատ կարոևոր դիրքեր։ Եթե դա լինի, մենք կլինենք մրցունակ։ Հայաստանում այսօր բավականին մեծ զարգացում է գնում։ Շատ լավ թիմեր կան, շատ լավ համալրումներ են ունենում, ֆինանսապես շատ հզոր են։ Եթե մենք ուզում ենք մրցունակ լինել, պետք է գնանք այդ քայլին։ Եթե ոչ, ապա այլևս անելիք չունենք։

- Հենց Ձեր գլխավորությամբ «Ալաշկերտն» ավելի բարդ մրցակիցների հետ է խաղացել եվրագավաթներում ու հաղթել է։ Այս մրցակցին չանցնելն արդյոք ձախողո՞ւմ կլինի, քանի որ բավականին հարմար մրցակից է Ձեր թիմին բաժին ընկել այս անգամ։

- Խաղերից առաջ շատ է խոսվում այն մասին, որ այս կամ այն թիմը ֆավորիտ է, բայց ես միշտ ասել եմ, որ խաղից առաջ բոլորի շանսերը հավասար են՝ 50/50։ Եթե իհարկե քո դեմ որևէ թոփ թիմ չի խաղում։ Ձախողո՞ւմ․ իհարկե ողբերգություն չի լինի եթե մենք չանցնենք, սա ֆուտբոլ է։ Մեր առջև առաջին փուլլը հաղթահարելու խնդիր է դրված։ Ու այդ մրցակիցը մեզ համար բավականին անհայտ է։ Իհարկե ուսումնասիրել ենք, վերլուծել ենք, բայց դա մեզ շատ բան չի տվել։ Գիտենք՝ ինչպես են խաղում, բայց պարզ չէ, թե վաղը մեր դեմ ինչ մարտավարությամբ կխաղան։ Այսինքն մենք ավելի շատ պետք է հենվենք մեր գրոծողությունների վրա, քան մրցակցի։ Աշխատելու ենք, մեր խնդիրը երկրորդ փուլ դուրս գալն է։

- Նշեցիք, որ 3 դիրք ունեք, որոնք ուժեղացման կարիք ունեն։ Ո՞ր դիրքերի մասին է խոսքը։

- Պաշտպանություն, կիսապաշտպանություն և հարձակում։ Բոլորը, բացի դարպասապահի դիրքից։ Շատ կարևոր դիրքեր են, որ անհրաժեշտ է մեզ համար։

- Պարոն Խաշմանյան, այս տարիներին կարելի է ասել, որ չի եղել որ երկրորդ թիմից խաղացողներ գան գլխավոր թիմ ու խաղաժամանակ ստանան։ Նոր մրցաշրջանում նման բան հնարավո՞ր է։

- Այո, իհարկե, հնարավոր է։ Ես նշեցի, որ մեր քաղաքականությունը մի փոքր փոխվել է, քանի որ մենք էլ պետք է կարողանանք ադապտացվել։ Տարիներ առաջ մենք ամենազորեղն էինք ցանկացած հարցերում՝ նյութական և այլն։ Այսօր արդեն կան ակումբներ, որոնք ավելի են։ Պետք է կարողանանք գտնել փորձառու և երիտասարդ խաղացոների միջև բալանս ու լինել արդյունավետ։ Ուրիշ տարբերակ չունենք այս պահին։ Ինչ վերաբերում է, մեր համալրումներին, վատ չէ, նորմալ է,բայց Եվրոպայի մակարդակի համար չէ, առաջնության համար նորմալ է։

Share |

Լրահոս

Loading...