Անչելոտին հույս ունի, որ Խամեսը կետղափոխվի Նապոլի

12:27 10.07.2019

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույս է հայտնել, որ առաջիկայում «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կտեղափոխվի Նեապոլ.

«Տեղյակ չեմ` կտեղափոխվի Խամեսը մեզ մոտ, թե ոչ: Միայն հույս ունեմ, որ նա կհամալրի մեր թիմի շարքերը: Լավ եմ ճանաչում Խամեսին. նա կարող է խաղալ կիսապաշտպանության ցանկացած գոտում: Օգտագործել եմ նրան ձախ եզրում, «10» համարի գոտում, նույնիսկ աջ եզրում: Դիրքը նրա համար խնդիր չի լինի: Նա կարող է հարմարվել ու խաղալ յուրաքանչյուր գծում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» երեկ մեկնել է Կանադա` մինչմրցաշրջանային հավաքի: Կոլումբիացին չի ընդգրկվել թիմի հայտացուցակում:

Share |

Լրահոս

Loading...