Բավարիան ցանկանում է վերադարձնել Մանջուկիչին

21:58 10.07.2019

Մյունխենի «Բավարիան» դիտարկում է «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչին վերադաձնելու տարբերակը:

33-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող: Այս մասին հայտնում է Bild-ը: Մանջուկիչի պայմանագիրը նախաետսված է մինչև 2021 թվականը:

Խորվաթ խաղացողը մյունխենյան ակումբում արդեն հանդես է եկել՝ պաշտպանելով նրա գույները 2012-2014 թվականներին:

Ավելի վաղ Մանջուկիչին իր կազմում ցանկանում էր տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Share |

Լրահոս

Loading...