Ուիմբլդոն․ Ջոկովիչը հաղթեց Գոֆենին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

18:11 10.07.2019

Լոնդոնում այսօր մեկնարկել է Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ փուլը։ Կենտրոնական կորտում իր հանդիպումը ավարտեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը։ 

32-ամյա սերբը երեք սեթում վստահ հաղթանակ տարավ բելգիացի Դավիդ Գոֆենի նկատմամբ 6-4, 6-0, 6-2 հաշվով։ Նովակը որոշակի խնդիրներ ունեցավ մեկնարկային սեթում, և պարտվելով սեփական մատուցման գեյմը՝ զիջում էր 3-4 հաշվով։ Սակայն Ջոկովիչը շատ արագ վերականգնվեց կորցրած գեյմը։ Հաջորդ երկու սեթերում Ուիմբլդոնի քառակի հաղթողը որևէ խնդիրներ չունեցավ։ 

Կիսաեզրափակչում Ջոկովիչը մրցելու է Գայդո Պելլա - Ռոբերտո Բաուտիստա Ագուտ զույգի հաղթողի հետ։ Այդ հանդիպումը ներկա պահին ընթանում է առաջին կորտում։ Իսպանացի թենիսիստը հաղթել է առաջին երկու սեթերը։ 

Քիչ անց կենտրոնական կորտում մեկնարկելու է մրցաշարի երկրորդ համար Ռոջեր Ֆեդերերի հանդիպումը։ Շվեյցարարցու մրցակիցը Կեյ Նիշիկորին է։ 

Share |

Լրահոս

Loading...