2008 թվականից ի վեր առաջին անգամ Ֆեդերերն ու Նադալը կհանդիպեն Ուիմբլդոնում

22:53 10.07.2019

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը և իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթել են Ուիմբլդոնի քառորդ եզրափակչում և միմյանց միջև վիճարկելու են եզրափակչի ուղեգիրը։

Քառորդ եզրափակչում Ֆեդերերը 4:6, 6:1, 6:4, 6:4 հաշվով առավելության հասավ Կեի Նիշիկորիի նկատմամբ, իսկ Նադալը 7:5, 6:2, 6:2 հաշվով հաղթեց Սեմ Կուերիին։

Ռոջերի և Ռաֆայի համար սա լինելու է 2008 թվականից ի վեր առաջին հանդիպումն Ուիմբլդոնում։ 2006-2008 թվականներին թենիսիստները 3 անգամ հանդիպել են եզրափակիչներում։

Ֆեդերերը հաղթել է առաջին երկու եզրափակիչներում, իսկ 2008 թվականին ուժեղ է եղել Նադալը։ Ուիմբլդոնի 2007 և 2008 թվականների եզրափակիչները դասվում են թենիսի պատմության լավագույն հանդիպումների շարքին։

Share |

Լրահոս

Loading...