Դե Յոնգը բացահայտել է, թե որ թիմում է երազել խաղալ մինչ Բարսելոնա տեղափոխությունը

22:56 10.07.2019

«Բարսելոնայի» նորեկ Ֆրենկի դե Յոնգը յուրօրինակ բացահայտում է կատարել՝ նշելով, թե որ թիմի կազմում է երազել հանդես գալ բացի «Բարսելոնայից»։ 

«Ես երազել եմ այսպիսի հերթականությամբ՝ «Այաքս», «Արսենալ», «Բարսելոնա»։ Սակայն ես կարողացա միանգամից տեղափոխվել «Բարսելոնա»։ Ես իմ երազանքից, այսպես ասած, առաջ ընկա»,-Ֆրենկի դե Յոնգի խոսքերն է մեջբերում Goal-ը։ 

Ֆրենկի Դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել Ամստերդամի «Այաքսից»։ Հոլանդացի ֆուտբոլիստը իր շնորհանդեսի օրը նշեց, որ կատարվել է իր գլխավոր երազանքներից մեկը, քանի որ խաղալու է իր կուռքի՝ Լիոնել Մեսսիի կողքին։ 

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք է բերել նաև Նետուին, ով կատալոնական ակումբ է տեղափոխվել «Վալենսիայից»։ 

 

 

Share |

Լրահոս

Loading...