Գոֆեն. Ես իմ լավագույն թենիսը ցուցադրեցի, սակայն Ջոկովիչի հետ պայքարում դա քիչ է

22:15 10.07.2019

Բելգիացի թենիսիստ Դավիդ Գոֆենը մեկնաբանել է Ուիմբլդոնի քառորդ եզրափակչում Նովակ Ջոկովիչից կրած պարտությունը.

«Հիասթափված եմ, որ այսօր պարտվեցի, չնայած վերջում էմոցիաները դրական էին: Ուրախ եմ, որ խոտի վրա անցկացված մրցաշարերում լավ թենիս ցուցադրեցի: Կրկին իմ լավագույն թենիսն եմ ցուցադրում:

Սակայն նույնիսկ լավագույն կերպով խաղալը չբավարարեց ինձ: Նովակը հիանալի էր խաղում խորքից, ձախից, աջից, անհավանական բեքհենդներ էր իրականացնում: Նա ամենուր էր: Դժվար է, երբ Ջոկովիչն այսպիսի խաղ է ցույց տալիս: Նովակն աշխարհի առաջին ռակետն է, այնպես որ նրա հետ խաղալը միշտ էլ դժվար է»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է Championat-ը:

Share |

Լրահոս

Loading...