Լիվերպուլը տրանսֆերային առաջարկ է պատրաստում Ռեալի ֆուտբոլիստի համար

20:22 10.07.2019

El Desmarque-ն գրում է, որ «Լիվերպուլն» այս ամառ նույնպես պայքարելու է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի համար: 

Ըստ աղբյուրի՝ «կարմիրներն» ամեն ինչ անում են, որպեսզի պայմանգիր կնքեն խաղացողի հետ: Իսպանացու համար անգլիական ակումբը պատրաստ է առաջարկել 75 մլն եվրո: Յուրգեն Կլոպը կարծում է, որ Ասենսիոն թիմում մրցակցություն կստեղծի Մոհամեդ Սալահի համար:

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի պատրաստվում հրաժարվել Ասենսիոյի ծառայություններից:

«Արքայական» ակումբն իր դիրքորոշումը կփոխի միայն այն ժամանակ, երբ գործաքի մեջ ներառվի Սադիո Մանեն:

Հիշեցնենք, որ Ասենսիոն մադրիդյան ակումբի կազմում հանդես է գալիս 2015 թվականից:

Share |

Լրահոս

Loading...