Ռեշֆորդ․ Ինձ համար նպատակ է թիմին վերադարձնել այնտեղ, որտեղ մենք պետք է լինենք

23:42 10.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հայտարարել է, որ չի երկմտել ակումբի ղեկավարության՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկն ընդունելիս։

Հիշեցնենք, որ Ռեշֆորդի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։

«Ինձ համար նպատակ է թիմին վերադարձնել այնտեղ, որտեղ մենք պետք է լինենք։ Պայմանագրի երկարաձգումն ինձ համար բարդ որոշում չէր։ Այժմ անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանին։

Տրամադրվածությունն այնպիսին է, ինչպիսին պետք է լինի՝ բոլորը դրական են տրամադրված։ Նախորդ մրցաշրջանը լավագույններից չէր, սակայն արդեն հիմա շատ ավելի լավ վիճակում ենք, քան նախորդ մրցաշրջանի ընթացքում»,- Ռեշֆորդի խոսքը փոխանցում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։

Share |

Լրահոս

Loading...