Միլանը ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի երրորդ խաղաշապիկը

20:09 10.07.2019

«Միլանը» ներկայացրել է 2019/20 մրցաշրջանի համար նախատեսված երրորդ մարզաշապիկը:

Ինչպես նշվել է շնորհանդեսի ժամանակ, խաղաշապիկի դիզայնի ոգեշնչման աղբյուր է եղել «Միլանի» հիմնադիր Գերբերտ Կիլիանի խոսքերը.

«Մենք կդառնանք սատանաների թիմ: Մեր գույները կլինեն կարմիրը, ինչպես կրակը, և սևն, ինչպես վախը, որը մենք կտարածենք մրցակիցների վրա»:

Գունային երանգները խորհրդանշում են թիմի թարմացված կազմի երիտասարդությունն ու էներգիան:

Մարզահագուստը կրկին արտադրել է ակումբի տեխնիկական գործընկերը՝ Puma-ն:

Share |

Լրահոս

Loading...