Ուիմբլդոն․ Նադալը հաղթեց Քուերիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

22:13 10.07.2019

Լոնդոնում ավարտվեց Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ վերջին հանդիպումը։ Իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 

33-ամյա Ռաֆան երեք սեթում առավելության հասավ Սեմ Քուերիի նկատմամբ 7-5, 6-2, 6-2 հաշվով։ Նադալը երկրորդ տարին անընդմեջ դուրս է գալիս Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Ռոջեր Ֆեդերերի հետ։ Շվեյցարացին չորս սեթում հաղթել է Կեյ Նիսիկորիին։ 

Քառորդ եզրափակչի մյուս խաղերում սերբ Նովակ Ջոկովիչը առավելության է հասել Դավիդ Գոֆենի նկատմամբ, իսկ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտը չորս սեթում հաղթել է Գայդո Պելլային։ 

Ուիմբլդոն / Տղամարդկանց մենախաղ, կիսաեզրափակիչ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) - Ռոբերտո Բաուտիստա Ագուտ (Իսպանիա, 22)

Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 3) - Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, 2)

Կիսաեզրափակիչ խաղերը կկայանան ուրբաթ։ 

Share |

Լրահոս

Loading...