Պաշտոնական. Դավիթ Մանոյանը տեղախոխվեց Նոա

18:07 10.07.2019

«Նոա» ՖԱ-ն պայմանագիր է կնքել հարձակվողական ոճի կիսապաշտպան Դավիթ Մանոյան հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պայմանագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով։ 29-ամյա Ֆուտբոլիստը «Փյունիկ»-ի սան է, հանդես է եկել Կիպրոսի «Նեա Սալամինա» և «Կարմիոտիսա», լեհական «Սանդեցյա» թիմում։ Նրա վերջին ակումբը մակեդոնական «Ռաբոտնիչկի»-ն էր: Դավիթ Մանոյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 28 հանդիպում:

«Նոա»–ն հաջող ֆուտբոլային կարիերա և արդյունավետ խաղ է մաղթել իր նորեկին։

Share |

Լրահոս

Loading...