Օրիգին նոր պայմանագիր կնքեց Լիվերպուլի հետ

22:45 10.07.2019

«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այս մասին հայտնում է «կարմիրների» մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ հարձակվողը կնքել է երկարաժամկետ պայմանագիր.

«Ես ինձ միշտ հարմարավետ եմ զգացել այստեղ: Մեծ քայլեր եմ կատարում իմ կարիերայում: Այս ակումբում ես իսկական տղամարդ եմ դարձել: Ինձ հետ պայմանագիր են կնքել 19 տարեկանում: Հիանալի է այստեղ գտնվելը, մենք հիանալի թիմ ունենք»,- ասել է Օրիգին:

Օրիգին «Լիվերպուլի» ֆուտբոլիստ է դարձել 2014 թվականին: Նա 2014/15 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Լիլում», իսկ 2017/18-ը՝ «Վոլֆսբուրգում»:

Share |

Լրահոս

Loading...