Պյոնտեկը նոր խաղահամար ունի Միլանում

12:11 10.07.2019

«Միլանի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկտ փոխել է խաղահամարը:

24-ամյա հարձակվողը, որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս 19 համարի ներքո, այս մրցաշրջանից կկրի 9 համարի խաղաշապիկը: Վերջին տարիներին 9 համարով հանդես են եկել Գոնսալո Իգուայինը, Անդրե Սիլվան, Ջանլուկա Լապադուլիան և Լուիս Ադրիանոն:

Այլ փոփոխություններ նույնպես եղել են: Լուկաս Բիլյան հանդես է գալու 20 համարի խաղաշապիկով, իսկ նորեկ Ռադե Կրունիչը վերցրել է 33-ը:

Share |

Լրահոս

Loading...