Ռեալը ներկայացրեց հերթական նորեկին

17:20 10.07.2019

«Ռեալը» ներկայացրել է թիմի նորեկ Էդեր Միլիտանին։

Մադրիդցիները «Պորտուի» հետ կենտրոնական պաշտպանի ձեռքբերման համար պայմանավորված են եղել դեռևս մարտին: Տրանսֆերի արժեքը կազմել է 50 միլիոն եվրո։ Բրազիլացու՝ «Ռեալի» հետ պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսը, տեղեկացնում է ակումբի Twitter-ի պաշտոնական էջը:

2018/19 մրցաշրջանում Միլիտանը «Պորտուի» կազմում անց է կացրել 47 հանդիպում, խփել է հինգ գոլ և կատարել չորս արդյունավետ փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...