Բազելի ATP 500 շարքի մրցաշարում 10-րդ անգամ չեմպիոն հռչակվելուց հետո Ռոջեր Ֆեդերերը այսօր մեկնարկող Փարիզի Մասթերսին չմասնակցելու որոշում է կայացրել։
Աշխարհի երրորդ ռակետը նշել է, որ ցանկանում է ուժեր խնայել և ամբողջությամբ պատրաստ լինել ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարին, որը անցկացվելու է Լոնդոնում։ Ֆեդերերը նաև ներողություն է խնդրել Փարիզում բնակվող իր երկրպագուներից՝ նշելով, որ կհանդիպի նրանց 2020-ի Ռոլան Գարոսում։
Ֆեդերերին մրցաշարի հիմնական ցանցում փոխարինել է lucky looser-ը՝ ի դեմս Անդրեաս Սեպպիի։
Հիշեցնենք, որ Փարիզի Մասթերսի գործող չեմպիոնը Կարեն Խաչանովն է։