Գանձասար-Կապանն ընկերական խաղում հաղթել է Սևանին

20:46 10.07.2019

Բուլղարիա մեկնելուց առաջ «Գանձասար-Կապանը» ստուգողական հանդիպում անցկացրեց «Սևանի» հետ: Այս մասին հայտնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Խաղն ավարտվեց կապանյան թիմի հաղթանակով՝ 4-2 հաշվով։ Առաջինը գոլ խփեցին «Սևանի» ֆուտբոլիստները, աչքի ընկավ Արմեն Հովհաննիսյանը։  42-րդ րոպեին աչքի ընկավ Անդրանիկ Քոչարյանը, իսկ 2 րոպե անց դիպուկ հարվածով Աշոտ Ադամյանը հաշիվ դարձրեց 2-1։

Մինչև ընդմիջում թիմերը ևս մեկական գոլով փոխանակվեցին։ «Սևանից» աչքի ընկավ Մհեր Սահակյանը, իսկ «Գանձասար-Կապանից» էլ շրջադարձ գեղեցիկ հարվածով հաշիվը 3-2 դարձրեց Անդրանիկ Քոչարյանը։

Երկրորդ կեսում կապանյան թիմը հանդես եկավ ամբողջությամբ փոփոխված կազմով։

Իսկ միակ գոլն էլ խփեց Դավիթ Մինասյանը հանդիպման 80-րդ րոպեին։

Share |

Լրահոս

Loading...