Իվուարցի հարձակվողը տեղափոխվեց Շիրակ

23:06 10.07.2019

«Շիրակ» ՖԱ-ն նոր ձեռքբերում կատարեց ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայութունը, թիմի կազմն է համալրել իվուարցի հարձակվող Մորի Կոնեն: Ֆուտբոլիստի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր:

Ավելի վաղ ակումբը մեկ տարով երկարաձգել էր պայմանագրերը Վսևոլոդ Երմակովի, Մարկո Պրլևիչի և Դավիթ Ղանդիլյանի հետ, ինչպես նաև թիմի կազմն էին համալրել Էդգար Մալաքյանը և Բոգդան Միլիչիչը:

Share |

Լրահոս

Loading...