Գտնվել է Սթարիջի շունը

17:38 10.07.2019

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դանիել Սթարիջին կվերադարձնեն կորած շանը։

Լոս Անջելեսում երկուշաբթի օրը կողոպտել են 29-ամյա անգլիացու տունը։ Կողոպտիչները մի քանի պայուսակ են տարել, անհետացել է նաև պոմերանական շպից շունը։ Սթարիջը պատրաստ էր 20-30 հազար դոլար վճարել նրան, ով իրեն կվերադարձնի ընտանի կենդանուն։

Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է, որ շունը հայտնաբերվել է չորեքշաբթի վաղ առավոտյան: Դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե ով գտել է շանը, սակայն հայտնի է, որ ոչ մեկին չեն ձերբակալել:

Share |

Լրահոս

Loading...