Սուլշեր. Պոգբան ոսկե սիրտ ունի, չենք պատրասվում վաճառել նրան

11:28 10.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ ակումբից հեռանալու ցանկության մասին լուրերը:

«Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք, և մենք կարիք չունենք վաճառել մեր ֆուտբոլիստներին։ Մենք առաջարկներ չունենք մեր ֆուտբոլիստների վերաբերյալ։ Պոլը երբեք չի առանձնացրել իրեն թիմից, միշտ էլ նվիրվել է թիմին, ես նրա մասին այլ բան չեմ կարող ասել։

Տեղափոխությունների մասին խոսակցություններն անընդհատ լինում են, բայց, ինչպես ասացի, մենք առաջարկներ չունենք։ Պոգբան իսկական պրոֆեսիոնալ է, նա ոսկե սիրտ ունի։ Երեկ Պոլը Լինգարդի հետ էր քայլում, դա մատուցեցին, ասես ինչ-որ բախում ունեին։ Ես հասկանում եմ, որ լրագրողներն այստեղ թերթեր և պատմություններ վաճառելու համար են, բայց նրանք բոլորը պրոֆեսիոնալ են», - մասնագետի խոսքերը փոխանցում է ESPN-ն։

Հիշեցնենք, որ ֆրանսիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Share |

Լրահոս

Loading...