Օրվա կադրը. ԱՄՆ-ի կանանց հավաքականի ֆուտբոլիստը տրիբունայում համբուրել է ընկերուհուն (լուսանկար)

12:00 10.07.2019

Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ավարտից հետո ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստուհի Քելլի Օ' Հարայի արարքը սոցցանցերում մեծ արձագանք է գտել:

Երկարատև տոնակատարությունից հետո ֆուտբոլիստուհին վազել է դեպի տրիբունա, որտեղ գտնվում էր նրա ընկերուհին: Ամերիկուհին համբուրել է իր սիրեցյալին  և նրանց լուսանկարը դարձել է քննարկման առիթ։ Օ' Հարան նախկինում երբեք չի խոսել իր կողմնորոշման մասին և չի կատարել «քամինգ-աութ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը նվաճել էր 2015 թվականին Կանադայում կայացած աշխարհի նախորդ առաջնությունում: Եզրափակիչ խաղում թիմը 2:0 հաշվով հաղթել է Նիդերլանդներին: 

Share |

Լրահոս

Loading...