ՈւԽ. Հրաձիգներ Զավեն Իգիթյանն ու Էլմիրա Կարապետյանը 8-րդ են

12:23 10.07.2019

Նեապոլում շարունակվող Ուսանողական 30-րդ խաղերում հրաձիգներ Զավեն Իգիթյանն ու Էլմիրա Կարապետյանը օդամղիչ ատրճանակի 10մ մրցաձևի խառը զույգերի պայքարում զբաղեցրել են 8-րդ տեղը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցաձևի որակավորման փուլին մասնակցում էին 18 զույգեր: Իգիթյան/Կարապետյան զույգը խոցել էր 565 միավոր և 7-րդ տեղով դուրս էր եկել եզրափակիչ փուլ: Եզրափակչում նրանք ավելի վատ հանդես եկան՝ խոցելով 555 միավոր: Ի վերջո Իգիթյան/Կարապետյան զույգն ելույթն ավարտեց 8-րդ տեղում:

Հիշեցնենք, որ այսօր եռացատկի եզրափակչում հանդես կգա Լևոն Աղասյանը:

Share |

Լրահոս

Loading...