Մանչեսթեր Յունայթեդի պաշտպանը կարող է տեղափոխվել Բարսելոնա

19:22 10.07.2019

«Բարսելոնան» կարող է բավականին հետաքրքիր համալրում ունենալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 

Ինչպես տեղեկացնում է Goal-ը՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին, կատալոնական ակումբը կարող է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» և Շվեդիայի ազգային հավաքականի պաշտպան Վիկտոր Լինդելոֆի տրանսֆերը։ «Բարսելոնան» դուրս է մնացել Մաթիաս Դե Լիգտի համար մղվող պայքարից և ցանկանում է այլ տարբերակներ դիտարկել։ 

Վիկտոր Լինդելոֆը հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2017 թվականից։ «Կարմիր սատանաների» կազմում նա 47 հանդիպման է մասնակցել։ 24-ամյա պաշտպանի համար ՄՅՈւ-ն 31 միլիոն ֆունտ է վճարել երկու տարի առաջ։ 

Հիշեցնենք, որ «Բարսելոնայից» կարող է հեռանալ Սամուել Ումտիտին։  

Share |

Լրահոս

Loading...