Մ19 Եվրո-2019․ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը դաշնամուր է նվագում Երևանում

16:10 11.07.2019

Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու համար Երևան է ժամանել Ֆրանսիայի հավաքականը։

Թիմը հանգրվանել է Radisson Blu հյուրանոցում, որտեղ ֆրանսիացի ֆուտբոլիստներից մեկը ցույց է տվել, որ իրենք տաղանդավոր են ոչ միայն ֆուտբոլում։

Նա դաշնամուր է նվագել հյուրանոցի նախասրահում՝ արժանանալով հավաքվածների հիացմունքին։

Երևանում կայանալիք մրցաշարի շրջանակում Ֆրանսիայի Մ19 տարեկանների հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 15-ին՝ Վ․ Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մրցելով Չեխիայի իր հասակակիցների հետ։

Share |

Լրահոս

Loading...