Աբրահամ Խաշմանյան․ Մրցակիցը մեր անփութության պատճառով պահեր ունեցավ

21:28 11.07.2019

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպա լիգայի որակավորման փուլի առաջին տուրի՝ «Մակեդոնիայի» հետ խաղում տարած հաղթանակից հետո։

Երևանյան թիմը, հիշեցնենք, սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթանակ տարավ։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին։

«Ցանկացած խաղ դժվար է, ինչին պատրաստ էինք։ Ճիշտ է՝ հաղթեցինք, կարող էինք ավելի խոշոր հաշվով էլ հաղթել։ Անփութության արդյունքում գոլ ընդունեցինք, ոչ պարտադիր։ Ամեն դեպքում, չենք կարող 100 տոկոսանոց լինել։ Ամբողջ 90 րոպե հնարավոր չէ մրցակցին պահ չընձեռել։ Կարևոր է այն, թե այդ պահերը ինչի արդյունքում են լինում։ Չեմ կարծում, որ մրցակիցն իր խաղի շնորհիվ պահեր ստեղծեց։ Մեր անփութության արդյունքն էր։

Արագ ենք խաղում, փորձում ենք, բայց արագ խաղն այն է, շտապողականությունն այլ։

Նախորդ տարիներին գուցե անշուք խաղեր են եղել, բայց մեր լավ խաղից զարմանալու բան չկա։ Մենք ավելի ենք ուժեղանալու։ Երբ նորեկները լիարժեք պատրաստ լինեն, մենք ավելի կուժեղանանք։ Ոչ մի բան դեռ չի վերջացել։ Պատասխան խաղի եզրափակիչ սուլիչից հետո կհամարենք վերջացած։

Իշխանյան-Մկոյան համագործակցությունը շատ լավ եմ գնահատում, բայց ավելացնելու տեղ կա։ Ինձ համար թիմն ավելի կազմակերպված կլինի, եթե օղակների համագործակցությունը լիարժեք լինի։ Վահագը, Սեկուլիչն ու Արտակը ունեին հստակ խնդիր՝ մրցակցի առաջատարներին վերահսկելու առումով, ինչը փայլուն կատարեցին»։

Share |

Լրահոս

Loading...