Ալեքսանդր Տանևսկի․ 10 տարի չէինք խաղացել Եվրոպա լիգայում․ սա մեծ փորձ էր մեզ համար

21:48 11.07.2019

«Մակեդոնիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տանևսկին Եվրոպա լիգայի որակավորման փուլի առաջին տուրում «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո նշեց, որ իրենց խանգարեց փորձի պակասը․

«Շնորհավորում եմ «Ալաշկերտին»։ հաղթանակի առթիվ։ Շնորհակալ եմ նաև ջերմ ընդունելության համար։

Ինչ վերաբերում է խաղին, չեմ կարող ասել, որ գոհ եմ արդյունքից։ Ամեն դեպքում լավ է, որ արտագնա գոլ խփեցինք։ Բայց փորձի պակասը խանգարեց ավելի լավ արդյունքի հասնելու համար։ Պատասխան խաղում ամեն ինչ կանենք ավելի լավ խաղալու և լավ արդյունքի հասնելու համար։ Սա ընդամենը դիմակայության առաջին կեսն է։ Երկրորդ խաղում շատ բան կարող է փոխվել»,- ասում է Տանևսկին։

Մարզչի խոսքով, երևանյան թիմի խաղն իրենց չի զարմացել․ ավելի շատ զարմացրել է իր թիմի սխալները․

«Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», նրանց խաղը մեզ համար անակնկալ չէր, քանի որ նրանք խաղում էին իրենց խաղը։ Մենք սխալներ թույլ տվեցինք, եթե այդ սխալները չլինեին, կարող էր ավելի լավ արդյունք գրանցվել։

10 տարի չէինք խաղացել Եվրոպա լիգայում, բազմաթիվ ֆուտբոլիստներ առաջին անգամ էին մասնակցում եվրագավաթային խաղի։ Մեզ համար սա լավ փորձառություն էր»,- շեշտեց «Մակեդոնիայի» գլխավոր մարզիչը։

Հիշեցնենք՝ երևանյան թիմը 3։1 հաշվով հաղթանակ տարավ տնային խաղում։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին։

Share |

Լրահոս

Loading...