Արտակ Գրիգորյան. Ամեն ինչ անելու ենք, որ Մակեդոնիայում ևս հաղթենք ու անցնենք հաջորդ փուլ

23:50 11.07.2019

«Լավ տպավորություններ ունեմ խաղից, ուրախ տրամադրություն է տիրում: Հուսով եմ՝ երկրպագուները ևս ուրախացան: Լավ, դիտարժան խաղ ստացվեց: Կարող էինք ավելի ամրապնդել մեր հաղթանակը, բայց ամեն ինչ անելու ենք, որ Մակեդոնիայում ևս հաղթենք, պատվով դուրս գանք ու անցնենք հաջորդ փուլ»,- Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի տնային խաղում «Մակեդոնիային» հաղթելուց հետո ասաց «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը: 

-Ըստ Ձեզ՝ 3-1-ը այն հաշի՞վն է, որը թույլ կտա ավելի հանգիստ լինել պատասխան խաղին:

-Ֆուտբոլում հանգիստ չկա: Որքան հանգիստ եղար, այնքան կպատժվես: Պետք է բարձր մոտիվացիայով տրամադրվենք խաղին, որ էլի դրական արդյունք գրանցենք: Եթե մի պահ թուլանանք, անպայման կպատժվենք:

-Իսկ մրցակիցն այն թի՞մն է, որին կարող եք 2 խաղի արդյունքում էլ հաղթել ու անցնել հաջորդ փուլ:

-Դե, այսօր հաղթեցինք: Երևի դուք էլ եք նկատել, որ նորմալ, պայքարող թիմ էր: Ուղղակի մենք չպետք է թուլացնենք:

Share |

Լրահոս

Loading...