Աթլետիկոն առաջարկ է պատրաստում Այաքսի առաջատարի համար

12:13 11.07.2019

«Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդը գրավել է Մադրիդի «Աթլետիկոյի» ուշադրությունը, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ մադրիդցիները պատրաստվում են տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել 29-ամյա ֆուտբոլիստին։ Իսպանական ակումբն ուշադրության կենտրոնում է պահել հոլանդացուն «Մանչեսթեր Սիթիի»  պաշտպան Նիկոլաս Օտամենդիի տեղափոխության շուրջ բանակցություններում անհաջողության պատճառով:

Բլինդը «Այաքս» է վերադարձել անցած ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» 16 միլիոն եվրոյով: Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը անց է կացրել 57 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...