Պաշտոնական. Վեսթ Բրոմվիչի սանը տեղափոխվել է Բարսելոնա

19:50 11.07.2019

«Վեսթ Բրոմվիչի» սան Լուի Բերրին կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի ակադեմիայի պաշտոնական «Ինստագրամը»:

16-ամյա հարձակվողը «կապտանռնագույնների» հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրել, որը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: Անգլիացու տրանսֆերի արժեքը չի հրապարակվում:

Անցած մրցաշրջանում «Վեսթ Բրոմվիչի» Մ-18 թիմի կազմում Բերրին մասնակցել է 15 խաղի: Նրա ակտիվում 4 գոլ է ու 3 գոլային փոխանցում: Նա նաև մեկ խաղ է անցկացրել «Վեսթ Բրոմվիչի» Մ-23 թիմում:

Բերրին հրավիրվել է Անգլիայի տարբեր տարիքային հավաքականների: Մ-16 հավաքականի կազմում անցկացրել է 9 խաղ ու դարձել 6 գոլի հեղինակ: «Բարսելոնայում» նա խաղալու է Մ-19 թիմի կազմում:

 

Share |

Լրահոս

Loading...