Հայաստանի Մ-20 տարեկանների բասկետբոլի հավաքականը մեկնեց Պորտուգալիա

12:45 11.07.2019

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը, հուլիսի 10-ին մեկնեց Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաք, որտեղ հուլիսի 12-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Այս մասին հայտնում է մարզաձևի ֆեդերացիան:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալու C խմբում, որտեղ մեր մրցակիցներն են՝ Շվեդիան, Վրաստանը, Կոսովոն, Էստոնիան և Նիդեռլանդները:

Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 12-ին` մրցելով Շվեդիայի հավաքականի հետ: Հավաքականը մրցավայր է մեկնել բազմաթիվ կադրային կորուստներով:

Share |

Լրահոս

Loading...